• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Մենք կփորձենք հաղթել Չեմպիոնների Լիգան»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր ակումբը չի հրաժարվում Չեմպիոնների Լիգան հաղթելու առաջադրանքից:

Վերջերս շոտլանդացի մասնագետը հայտնել էր, որ իրեն չեն բավականացնում 5-6 համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, ում հետ իր թիմը կդառնար Եվրոպայում լավագույնը: Սակայն նախքան «Շախտյորի» հետ խաղը Մոյեսն իր խոսքերը ետ է վերցրել:

-Իհարկե մենք կփորձենք հաղթել Չեմպիոնների Լիգան: Դա «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու մաս է կազմում, և ես կանեմ այն ամենն, ինչն ինձնից է կախված, որպեսզի իրականացնենք այն,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Բացի այդ, Մոյեսը խոսել է Պրեմիեր Լիգայում թիմի մրցաշարային դիրքի մասին, և ըստ նրա, շուտով «Յունայթեդը» կվերսկսի իր հաղթարշավը:

-Ես նման իրավիճակում եղել եմ «Էվերթոնում» և «Պրեստոնում» աշխատելու տարիներին: Ես իմ աշխատաոճը չեմ փոխել, և շարունակում եմ անել այն, ինչ առաջ էի անում:

Ինչ վերաբերվում է արդյունքներին, ապա դրանք անպայման կլինեն: Ես դրանում որևէ կասկած չունեմ,- ավելացրել է Մոյեսը:

Հետաքրքիր փաստեր