• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Սա իմ լավագույն «Էվերթոնն» է»

Դևիդ Մոյես«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ «Գուդիսոն Պարկում» աշխատած 11 տարիների ընթացքում ինքը դեռ նման ուժեղ թիմ չի ունեցել:

Ավելի վաղ Մոյեսն արդեն ակնարկել է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքից է կախված իր ապագան: Դևիդը վստահ է, որ իր թիմն ի վիճակի է հաջողության հասնել:

-Ես շարունակում եմ հարցեր լսել անցած շաբաթ կայացած խաղի մասին (Անգլիայի գավաթում թիմը 0:3 հաշվով պարտվեց «Ուիգանին»): Իհարկե, այդ խաղում մենք ահավոր էինք, սակայն ես կասեմ, որ ընդհանուր առմամբ շատ լավ մրցաշրջան ենք անցկացնում:

Սա լավագույն «Էվերթոնն» է, որ երբևէ ունեցել եմ: Այստեղ եմ արդեն 11 տարի, և սա իմ լավագույն թիմն է: Մենք հիանալի ֆուտբոլ ենք խաղում: Գործնականում բոլոր դիրքերում գործում են խաղացողներ, որոնք խաղում են իրենց ազգային հավաքականներում: Կարծում եմ, որ Պրեմիեր Լիգայում մենք ամենաշատն ենք պահեր ստեղծում: Այդ իսկ պատճառով ներկայիս «Էվերթոնի» մասին կարելի է շատ լավ բաներ ասել,- հայտնել է Մոյեսը: Liverpool Echo