• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Ֆերը փոխարինող չէ Ֆելայնիի համար»

Դևիդ Մոյես«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է այն ենթադրությունը, թե «Տվենտեի» կիսապաշտպան Լերոյ Ֆերին գնելը նշանակում է փախարինում Մարուան Ֆելայնիին:

Տեղեկությունն այն մասին, որ «իրիսկաները» համաձայնեցրել են Ֆերի տրանսֆերային արժեքը 8.6 մլն ֆունտով, դարձավ իսկական անակնկալ: Չէ՞ որ մերսիսայդյան ակումբը սովոր չէ վատնելու այսքան մեծ գումարներ և այն էլ հունվարին:

23-ամյա Ֆերն արդեն բուժզննում է անցել «Էվերթոնում», որի բժիշկներն էլ, ըստ որոշ շշուկների, ֆուտբոլիստի մոտ առողջական խնդիրներ են նկատել: Մոյեսը շտապեց հայտնել, որ իր այս քայլը փորձ չի գտնելու Ֆելայնիին փոխարինողի:

-Ես ինչ-որ մի բան կարդացել եմ այն մասին, որ նրա օգնությամբ մենք ցանկանում ենք փոխարինել Ֆելայնիին: Սա իմ լսած ամենամեծ անհեթեթությունն է: Աբսուրդ է, որ այդ մասին գրում են կամ խոսում:

Նրանք՝ Ֆելայնին և Ֆերը, տարբեր տեսակի ֆուտբոլիստներ են: Ոչ, սա չէ պատճառը, որի համար մենք նրան հրավիրել ենք,-հայտնել է Մոյեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր