• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Ջեյմս. «Սիթին» տեղ չի գտնի լավագույն քառյակում»

Դևիդ ՋեյմսԱնգլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դևիդ Ջեյմսը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում:

Նախկին «քաղաքայինի» կարծիքով, «Սիթիի» բախտը պարզապես բերել է վերջին տարիների ընթացքում երկու տիտղոս նվաճելով: Ջեյմսը թերահավատորեն է մոտենում «Սիթիի» փիլիսոփայությանը և Մանուել Պելեգրինիի թիմին դուրս է թողում ոչ միայն չեմպիոնական պայքարից, այլ նաև լավագույն քառյակից:

-Ես կարծում եմ, որ «Սիթին» լավագույն քառյակի ամենաթույլ ակումբն է: Իհարկե, նրանք ունեն տաղանդավոր ֆուտբոլիստներ և մի քանի տիտղոս են նվաճել:

Սակայն տեսեք «Չելսիին» նախորդ մրցաշրջանում: Նրանք տիտղոսը հաղթեցին դեռ նոյեմբերին: «Չելսին» լիգան հաղթեցին միավորների մեծ տարբերությամբ:

Ես «Սիթիի» մոդելը սխալ եմ համարում, երբ նրանք ուղղակի միլիոններ են վատնում ֆուտբոլիստներ գնելու վրա: Այդ մոդելը չի ապահովում հաջողությունը: Այս պահին ես փոփոխություն եմ տեսնում ամենուր, սակայն ոչ «Սիթիում»: Այս վիճակում նրանք շանս չեն ունենա մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների Լիգայի գոտում,- ասել է Ջեյմսը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր