• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա Լիգա. «Չելսին» պարտվեց «Ռուբինին», սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ռուբին - ՉելսիԵվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի Չելսին հյուրընկալվեց Կազանի «Ռուբինին»:

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ֆերնանդո Տորրեսը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսում «Լուժնիկի» մարզադաշտում ևս չորս գոլ գրանցվեց: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Իվան Մարկանոն, որից ընդամենը 4 րոպե հետո Վիկտոր Մոզեսը կրկին առաջ մղեց «կապույտներին»:

«Ռուբինը» ոչ միայն կարողացավ խուսափել պարտությունից, այլ նաև խփեց հաղթական գնդակը: 75-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Բիբրաս Նաթհոն:

«Չելսին» պարտվեց 3:2 հաշվով, սակայն, շնորհիվ Լոնդոնում անցկացրած խաղի (3:1), դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ:

Գոլեր. Տորրես՝ 5ր, Մարկանո՝ 51ր, Մոզես՝ 55ր, Կարադենիզ՝ 62ր, Նաթհո՝ 75 (11մ)

Հետաքրքիր փաստեր