• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երկու՝ հարուստ և չքավոր ռոմանտիկների հանդիպումը: Կամ Պիկասսո 5, Մոդելյանի 1

Ձեզ ենք ներկայացնում Չեմպիոնների Լիգայի խբային փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Ատալանտա» հանդիպման վերլուծությունը։

Դրսում բուրում է դեղնած հոկտեմբերով և ինչքան էլ կարծրացած ռեալիստ լինես, աշունը միշտ էլ ռոմանտիկ լինելու հնարավորություն է տալիս…

Չեմպիոնների Լիգայ 2 խաղերից հետո Ատալանտան ռոմանտիկ ֆուտբոլի ջատագովներից մեկի՝ Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորությամբ կրել էր երկու պարտություն և եզրափակում էր խմբային այուսակը գնդակների -5 տարբերությամբ, ինչ էլ ավելի էր բարդացնում Բերգամո քաղաքը ներկայացնող թիմի վիճակը, հատկապես, որ մրցակիցը ահեղ Մանչեսթեր Սիթին էր: Գասպերինիի թիմը հենց սկզբից փորձեց ցույց տալ, որ եկել է Անգլիա 3 միավորի ետևից, և նրանք խաղը սկսեցին բարձր ինտենսիվությամբ ինչպես սենյոր Գասպերինիի ցանկացած թիմ, բայց խաղի ընթացքում զգացնել տվեց Գվարդիոլայի ֆուտբոլիստների բարձր կարգը:

Գվարդիոլան կազմ էր վերադարձրել Սերխիո Ագուեռոյին, ով բաց էր թողել Կրիստալ Պելասի հետ հանդիպումը, Քայլ Ուոկերը խաղում էր Կոնսելուի փոխարեն, իսկ Ֆոդենը՝ Դավիթ Սիլվայի:

Գասպերինին վերջին Ա Սերիայում Լացիոյի հետ համեմատած կատարել էր հետևյալ փոփոխությունները. վնասվածք ստացած Դուվան Սապատայի փոխարեն դիրքային առումով խաղում էր Իլիչիչը, Մարտին դե Ռուն էր վերադարձել կազմ և պաշտպանության կենտրոնական գոտում Խոսե Պալոմինոյի փոխարեն խաղում էր Բերատ Ջիմսիթին:

Խաղի մեկնարկը

Գվարդիոլայի թիմը խաղի մեկնարկում պաշտպանության հատվածում խաղում էր 3-2 սխեմայով՝ Ուոկեր, Ֆեռնանդինյո, Մենդի և նրանց առջևում՝ պայմանական հենակետային գոտում գտնվում էին Ռոդրին ու Գյունդողանը: Ատալանտան չէր դիմում ինտենսիվ պրեսինգի գնդակը  անմիջապես վերադարձնելու համար, փոխարենը Գասպերինիի թիմի տակտիկական դասավորությունը պայմանականորեն կարելի անվանել ագրեսիվ՝ Գոմեսը և Մալինովսկին հատուկ խաղում էին Ռոդրիի և Գյունդոգանի դեմ՝ դրանով իսկ դժվարացնելով Սիթիի՝ կենտրոնով գնդակի տեղաշարժը, Իլիչիչը խաղում էր կենտրոնոկան պաշտպանի դեմ, կիսպաշտպանները գործում էին լայնածավալ՝ հետապնդելով դե Բրույնեյին և Ֆոդենին: Ման Սիթիի եզրային պաշտպանները սկսեցին ավելի բարձր խաղալ՝ վերածվելով եզրային կիսապաշտպանների, նրանց  առաջխաղացման դեմ էին խաղում Դե Ռունն ու Ֆրոյերը:

Գվարդիոլայի տակտիկական փոփոխությունը

Մոտավորապես 20-րդ րոպեին Գվարդիոլայի հրահանգով Ռոդրին լքեց հենակետային գոտին և վերածվեց կենտրոնական պաշտպանի, Դե Բրույնեն զբաղեցրեց Ռոդրիի դիրքը՝ իր հետևից բերելով Ատալանատայի ֆուտբոլիստի և դրանով ավելի ազատելով կենտրոնը: Մարեզը պահում էր գրոհի լայնույթը: Նման տակտիկական քայլով Սիթին խարխլեց Ատալանտայի 3-4-3 ի արդյունավետությունը: Գոմեսը մնաց կիսադիրքում՝ շարժվելով դեպի Ռոդրին: Գասպերինին ընտրած տակտիկական դասավորությունը միտված էր ինտենսիվ խաղի համար, ինտենսիվ գրոհների,  բայց հակառակորդի ֆուտբոլիստների բարձր կարգը զգացնել տվեց: Բերգամոյի թիմը ուղղակի չէր հասցնում պատասխանել Սիթիի տակտիկական վերադասավորություններին, հերթական անգամ հիացրեց Ռոդրին:

Հարց առաջացրեց Գոմեսի առկայությունը հիմնական կազմում, քանի որ Ատալանտայի ավագը լավ մարզավիճակում չէր գտնվում, ավելի նախընտրելի էր Լուիս Մուրիելի տարբերակը, հատկապես երբ Ման. Սիթիի տակտիկական վերադասավորությունից հստակ երևաց, որ Գոմեսը կորցնում է դիրքը: Առաջին խաղակեսում Ատալանտային հաջողվում էր գնդակ մատակարարել իր ավագին, բայց արգենտինացին ոչ միշտ էր ճիշտ որոշում կայացնում:

Ման. Սիթին չափազանց ուժեղ էր այս Ատալանտայի համար: Բայց պետք է արժանին մատուցել Գասպերինիի ֆուտբոլիստներին, ովքեր չնայած խաղի հաշվին մինչև վերջ շարունակում էին փորձարկել իրենց տակտիկական մտքերը՝ հետևելով մարզչի հրահանգներին:

Նույնիսկ 3 պարտություններից հետո Ատալանտան հնարավորություն ունի դուրս գալ խմբից 2-րդ հորիզոնականով: Դրա համար պետք է: Ասում եմ չէ՝ աշունը միշտ էլ ռոմանտիկ լինելու հնարավորություն է տալիս:

Հիվանդացեք միայն ֆուտբոլով:

Հեղ.՝ Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր