• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զախան հրաժարվել է վերադառնալ «Կրիստալ Փելես»

Վիլֆրիդ Զախա«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան հրաժարվել է վերադառնալ «Սելհարսթ Պարկ»:

Մի քանի օր առաջ Sky Sport պարբերականը հայտնեց, որ Վիլֆրիդ Զախային վարձակալելու համար Յունայթեդը վեց տարբեր առաջարկներ է ստացել:

Անգլիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաև իր նախկին ակումբ «Կրիստալ Փելեսը», սակայն անձամբ Զախան բացառել է այդ տարբերակը:

-Ես խոսել եմ Դևիդ Մոյեսի հետ, և ես չեմ կարծում, որ Զախան ցանկանում է վերադառնալ Լոնդոն: Մեզ համար դա խնդիր չէ. նա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Կարծում եմ, որ նա ընդհանրապես չի հեռանա «Օլդ Թրաֆորդից»,- Տոնի Պյուլիսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: