• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զիդանը և Ֆիգուն կմեկնեն Մանչեսթեր (տեսանյութ)

Լուիշ Ֆիգու, Զինեդին ԶիդանՀայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներ և «Ռեալ Մադրիդի» լեգենդներ ցուցադրական խաղի մասնակիցների անունները:

Հիշեցնենք, որ այդ խաղը տեղի կունենան հունիսի 2-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Դա կլինի «Ռեալի» վետերաների պատասխան այցը անցած տարվա խաղից հետո, որը տեղի ունեցավ «Սանտյագո Բեռնաբեոյում»:

Արդեն հայտնի է, որ «կարմիր սատանաներից» կխաղան Էդվին Վան Դեր Սարը, Յապ Ստամը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը, Թեդդի Շերինգեմը, Նիկի Բատտը, Դենիս Իրվինը, Լի Շարպը, Դոն Դաբլինը և Կվինտոն Ֆորտյունը, իսկ թիմի գլխավոր մարզիչը կլինի Բրայան Ռոբսոնը:

«Արքայական ակումբից» խաղալու համաձայնություն են տվել Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Ֆերնանդո Յերրոն, Ֆերնանդո Ռեդոնդոն, Սթիվ Մակմանամանը, Իվան Էլգերան, Էմիլիո Բուտրագենոն, Խոսե Ամավիսկան, Ալֆոնսոն, Պեդրո Կոնտրորասը, Մանոլո Սանչիսը և Կրիստիան Կարամբեն:

Խաղի ողջ հասույթը կգնա Manchester United Foundation հիմնադրամին:

Հետաքրքիր փաստեր