• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազարը վերցրել է «Չելսիի» 10 համարը

Էդեն ԱզարԿիսապաշտպան Էդեն Ազարը «Չելսիում» մնալու ուղիղ ակնարկ է արել՝ վերցնելով 10 համարի մարզաշապիկը: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին, երբ «կապույտները» դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, Ազարը քննադատեց իր թիմի խաղաոճը, ինչը վատ ընդունվեց Ժոզե Մոուրինյոյի կողմից:

Խոսվում էր, որ ամռանը «Չելսին» Ազարին կվաճառի ՊՍԺ-ին: Սակայն անձամբ Էդենն արդեն հաջորդ մրցաշրջանի պլաններ է կազմում: Բելգիացի կիսապաշտպանն այսուհետ կկրի այն համարը, որը պատկանում էր Խուան Մատային:

-Ես շատ ուրախ եմ, որ լինելու եմ «Չելսիի» 10 համարը: Դա իմ սիրած համարն է, որը կրում եմ ազգային հավաքականում: Բացի այդ, այդ համարով են խաղացել իմ մանկության մի քանի կուռքեր, օրինակ Զինեդին Զիդանը: Հուսով եմ, որ այն ինձ հաջողություն կբերի,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ազարը:

Հետաքրքիր փաստեր