• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազարը PFA-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հարի ՔեյնԿիրակի երեկոյան Լոնդոնում կայացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից տրվող մրցանակների ամենամյա միջոցառումը: Գլխավոր մրցանակները բաժին են հասել Էդեն Ազարին և Հարի Քեյնին:

«Տոտտենհեմի» 21-ամյա հարձակվող Հարի Քեյնը, ով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 20 գոլի հեղինակ, իր կոլեգաների կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նույն անվանակարգում քվերակությամբ երկրորդ տեղում եղել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, երրորդում՝ Ֆիլիպե Կոուտինյոն՝ «Լիվերպուլից»:

Էդեն ԱզարՏարվա ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել Ազարին, ում թիմը շատ մոտ է առաջնության չեմպիոնությանը: Երկրորդ տեղում Քեյնն է, իսկ երրորդում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան:

Հատուկ մրցանակ են ստացել նաև Սթիվեն Ջերարդը՝ «Լիվերպուլից» և Ֆրենկ Լեմպարդը՝ «Մանչեսթեր Սիթիից», ովքեր մրցաշրջանի ավարտից հետո կլքեն Պրեմիեր Լիգան: