• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդեն Ազար․ «Դե Բրյույնեն պետք է հեռանա «Չելսիից»

Քևին Դե Բրյույնե Էդեն Ազար«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն իր ակումբակից Քևին Դե Բրյույնեին խորհուրդ է տվել հունվարին լքել «Սթեմֆորդ Բրիջը»:

«Կապույտների» երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին Կոլումբիայի դեմ Բելգիայի հավաքականի ընկերական խաղին, որին հետևում էր լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ի տարբերություն Էդեն Ազարի, Դե Բրյույնեն «Չելսիում» ոչ հաճախ է խաղալու հնարավորություն ստանում: Էդենի կարծիքով, Դե Բրյույնեի համար լավագույն տարբերակը վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելն է:

-Եթե նա չի խաղում, ապա ավելի լավ կլինի, եթե հեռանա: Շատ դժվար կլինի աշխարհի առաջնությանը մասնակցել առանց խաղային պրակտիկայի: Եթե մենք ցանկանում ենք ապագայում ավելի լավ Քևին տեսնել, ապա նա պետք է հեռանա «Չելսիից»,- Het Nieuwsblad-ին տված հարցազրույցում ասել է Ազարը: