• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդին Ջեկոն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Էդին Ջեկո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն նոր՝ չորս տարվա պայմանագիր է ստորագրել իր ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

Այս ամռանը «Սիթին» մեծածավալ աշխատանք է կատարել իր ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման հարցում: Մինչ այս երկարաժամկետ պայմանագրեր էին ստորագրել Վենսան Կոմպանին, Դավիդ Սիլվան, Սամիր Նասրին, Սերխիո Ագուերոն և Ալեքսանդր Կոլարովը:

Այս անգամ հերթը 28-ամյա Ջեկոյինն էր, ով «Էթիհադում» հանդես գալու տարիներին երկու անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի հաղթող, մեկական անգամ Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի հաղթող:

Նոր պայմանագրի տակ իր ստորագրությունը դնելով՝ բոսնիացին մինչև 2018թ-ը «Սիթիում» մնալու պատրաստակամություն է հայտնել: