• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդին Ջեկոն կրկին իրեն վստահ է զգում

Էդին Ջեկո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն խոստովանել է, որ Մանուել Պելեգրինիի ժամանումը «Սիթի օֆ Մանչեսթեր» իրեն վերադարձրել է իր ինքնավստահությունը:

Չնայած նրան, որ բոսնիացուն այդպես էլ չհաջողվեց Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնալ, նա ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Ջեկոն 8 հարված է կատարել «կաչաղակների» դարպասին:

Ինչպես հայտնի է, «քաղաքայինների» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին այնքան էլ չէր վստահում Էդինին և հաճախ հիմնական կազմ դուրս չէր բերում: Սակայն` Պելեգրինիի գալով, ինչպես նշում է հարձակվողը, ամեն ինչ փոխվեց:

-Ես շատ էի ցանկանում գոլ խփել, սակայն ի վերջո մենք հաղթեցինք, երեք միավոր ձեռք բերեցինք և խփեցինք 4 գոլ: Առջևում հաջորդ խաղն է, և ես պատրաստ եմ դրան:

Նոր մարզիչն իր հետ թիմ է բերել ինչ-որ յուրահատկություն, հատկապես ինձ համար: Նա ինձ վստահություն է փոխանցել, և դա հենց այն է, ինչն ինձ անհրաժեշտ էր,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր