• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդին Ջեկոն ուղևորվեց «Ռոմա»

Էդին ՋեկոԻտալական «Ռոման» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոյին վարձակալելու և վերջինիս ամբողջական տրանսֆերը առաջնային իրավունքով գնելու հնարավորություն ստանալու մասին:

Բոսնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Էթիհադում» էր մոտ չորս տարի: Ջեկոն 2014 թվականին նոր պայմանագիր ստորագրեց, սակայն նախորդ մրցաշրջանում անհաջող հանդես գալուց հետո որոշեց ուժերը փորձել այլ առաջնությունում:

Ինչպես հայտնում է BBC-ն, 29-ամյա հարձակվողին վարձակալելու համար իտալական ակումբը վճարել է 2,9 մլն ֆունտ: «Ռոման» ևս 7,9 մլն ֆունտ կվճարի, որպեսզի մեկ տարի հետո գնի ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին «քաղաքայինները» Ջեկոյի համար «Վոլֆսբուրգին» 27 մլն ֆունտ վճարեցին: Այս ընթացքում Էդինը մասնակցել է 189 խաղի, որոնցում դարձել է 72 գոլի հեղինակ: Երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, մեկական անգամ՝ Անգլիայի և Լիգայի գավաթները:

-Ես տեղափոխվել եմ այստեղ, որպեսզի տիտղոսներ նվաճեմ «Ռոմայի» հետ: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է վստահ խաղալ դաշտում, և այդ դեպքում հուսով եմ, որ կհասնենք ցանկալի արդյունքին,- ասել է Ջեկոն: Roma TV

Հետաքրքիր փաստեր