• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդին Ջեկո. «Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար»

Էդին Ջեկո«Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում չեխական «Վիկտորիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:3) հայտնել է, որ «քաղաքայինների» համար խաղալն ավելի հեշտ դարձավ առաջին գոլից հետո:

-Առաջին խաղակեսը հեշտ չդասավորվեց: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեցանք, սակայն ինձ միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց բացել խաղի հաշիվը: Դրանից հետո խաղն ավելի հեշտ ընթացավ:

Այս հաղթանակը չափազանց կարևոր է մեզ համար: Կարծում եմ` մենք շատ լավ թիմ ունենք, որն ավելի է ուժեղացել նորեկների շնորհիվ: Մենք դեռ շատ խաղեր ունենք առջևում, այնպես որ յուրաքանչյուրն էլ կստանա իր հնարավորությունը,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Թեմատիկ նորություններ