• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայսը հույս ունի նոր պայմանագիր ստորագրել «Վեստ Հեմի» հետ

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հույս ունի նոր պայմանագիր վաստակել, եթե թիմն ապահովի տեղը Պրեմիեր Լիգայում:

Շաբաթ օրն Էլլարդայսի սաները արտագնա խաղում հաղթեցին «Ստոկ Սիթիին» 0:1 հաշվով: Մարզչի կարծիքով սա ամենակարևոր հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում: Այնուամենայնիվ, «Վեստ Հեմը» շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում և դեռ չի ապահովել իր տեղն այս առաջնությունում:

Էլլարդայսի պայմանագիրն էլ հենց լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Մինչդեռ Սեմը մտածում է բացառապես առաջադրանքը կատարելու մասին:

-Իմ ապագան կախված է այն բանից՝ արդյոք մենք կմնանք Պրեմիեր Լիգայում, թե ոչ: Ես շարունակում եմ կրկնել դա արդեն մի քանի շաբաթ: Ցանկանում եմ մնալ այստեղ և հետագայում էլ օգտագործել իմ հմտությունները: Ինձ դուր են գալիս էյֆորիան, ոգևորությունն ու ճնշումը, որ կան այս աշխատանքում:

Սա աշխարհի լավագույն Լիգան է և ամենահետաքրքիրը: Այդ իսկ պատճառով ցանկանում ես մասնակցել այս ամենին,- հայտնել է մասնագետը: Sky Sports