• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլյակիմ Մանգալան անտարբեր է «Չելսիի» հետաքրքրության մասին լուրերի հանդեպ

Էլյակիմ Մանգալա«Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալան խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում այն լուրերին, որոնք կապում են իրեն «Չելսիի» հետ:

Ջոն Թերրիի և Դավիդ Լուիսի անկայուն խաղը հաշվի առնելով, մամուլում լուրեր հայտնվեցին, որ «Չելսին» կարող է ձեռք բերել 22-ամյա Մանգալային, ում ծառայություններով Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված էր դեռևս մադրիդյան ակումբում աշխատելիս:

Սակայն ֆրանսիացին, ով վերջերս «Պորտուի» հետ երրորդ անգամն անընդմեջ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, ուշադրություն չի դարձնում այն լուրերին, որոնք բացի «Չելսիից», կապում են իրեն «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի հետ:

-Ես շատ չեմ մտածում ապագայի մասին: Վերջին օրերին թերթերը շատ լուրեր են հրատարակել, բայց ես հանգստություն եմ պահպանում: Իմ նպատակը կայանում է նրանում, որ աշխատեմ ամեն օր և առաջընթաց ունենամ իմ ակումբում: Ես միայն մտածում եմ հաջորդ մրցաշրջանում «Պորտուում» իմ ելույթների մասին:

Ինչպես նաև ես շատ ուրախ եմ Ֆրանսիայի հավաքականում իմ նորամուտի համար և երազում եմ խաղալ 2014թ-ի աշխարհի առաջնությունում,- Մանգալայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: