• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էմանուելե Ջակերինին տեղափոխվեց «Սանդերլենդ»

Էմանուելե Ջակերինի«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնեց «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ջակերինիին ձեռք բերելու մասին: Գործարքը գնահատվում է 8.5 մլն ֆունտ:

Ջակերինին «կատուների» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոյի իններորդ և ամենաթանկարժեք, ինչպես նաև ամենանշանակալի ձեռքբերումն է: Էմաունելեն անգլիական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է կնքել:

Ջակերինին հանդես է եկել «Յուվենտուսում» 2011թ-ի օգոստոսից, երկու անգամ Ա Սերիայի տիտղոսն է նվաճել, սակայն թուրինյան ակումբի հիմնական կազմում Էմանուելեն տեղ չէր գտնում: Իտալիայի հավաքականում 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը 14 խաղ է անցկացրել:

Չնայած անհատական առումով ոչ այնքան հաջող մրցաշրջան անցկացնելուն, Ջակերինին լավագույն կողմից դրսևորեց իրեն Կոնֆեդերացիաների խաղարկության ժամանակ` աչքի ընկնելով բրազիլիացիների դարպասն ուղարկած գնդակով: Էմանուելեն հույս ունի, որ «Սանդերլենդում» կանոնավոր հանդես գալն իր համար կապահովի 2014թ-ի աշխարհի առաջնության ուղեգիր:

Հետաքրքիր փաստեր