• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էնդի Քերոլը հույս ունի «Վեստ Հեմի» հետ մրցանակներ նվաճել

Էնդի Քերոլ«Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը հայտնել է, որ որևէ պատճառ չի տեսնում, որն ապագայում կխանգարի իր թիմին մրցանակների համար պայքարել:

Չորեքշաբթի 24-ամյա Քերոլը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Վեստ Հեմ»: Նոր ակումբում, չնայած որ այն միջնակարգ թիմի կարգավիճակ ունի, Էնդին հույս ունի որևէ մրցանակ նվաճել:

-Ես պատրաստվում եմ ամբողջ ուժերս ներդնել, որպեսզի կատարեմ որոշակի առաջադրանքներ և որևէ բան հաղթեմ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մենք չենք կարող դա անել, այն թիմով, որը հիմա հավաքված է,- Քերոլի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Դրա հետ միասին, Էնդին հույս ունի, որ «Վեստ Հեմում» լավ խաղն իրեն կօգնի ամրապնդվել Անգլիայի հավաքականի կազմում և նրա հետ միասին ուղևորվել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

-Եթե ես իմ առաջադրանքներն իրականացնեմ, ամեն շաբաթ գոլ խփելով, ապա հույս ունեմ, որ հավաքականում տեղ կգտնեմ: Ազգային հավաքականում խաղալը միշտ շատ կարևոր է,- հավելել է Քերոլը:

Հետաքրքիր փաստեր