• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Յանգը հույս ունի անցյալում թողնել վնասվածքները

Էշլի Յանգ«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգը հիասթափված է, որ ընթացիկ մրցաշրջանն այսպես է դասավորվում իր համար:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Յանգն ընդամենը 15 անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում և ոչ մի գոլ չի խփել: Էշլին բաց է թողել մրցաշրջանի զգալի հատվածը ծնկի վնասվածքի պատճառով:

Չնայած այս անհաջողություններին՝ ֆուտբոլիստը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հետ խաղերին: Այժմ նա հույս ունի, որ անցյալում կթողնի այդ շրջանը:

-Յուրաքանչյուր խաղացողի էլ տխրեցնում է այն փաստը, որ վնասվածք ունի և կարող է միայն հետևել մյուս խաղացողների մարզումներին: Դու էլ ես ցանկանում մարզվել նրանց հետ:

Անձամբ ես տխուր եմ վնասվածքների պատճառով և այժմ ցանկանում եմ պարզապես վերադառնալ նախկին մարզավիճակիս: Հույս ունեմ, որ մրցաշրջանի մնացած հատվածում կխուսափեմ վնասվածքներից և կկարողանամ օգնել թիմիս հաջող ավարտել մրցաշրջանը:

Ես վատ հանդիսատես եմ: Դա կասի յուրաքանչյուր մարդ, ով նստել է կողքիս: Եթե ես լավ մարզավիճակում եմ և կարող եմ լինել թիմիս հետ, ավելի լավ է, քան հետևել խաղին կողքից,- հայտնել է Յանգը: Goal

Հետաքրքիր փաստեր