• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Ուիլյամսը չի պատրաստվում լքել «Սուոնսին»

Էշլի Ուիլյամս«Սուոնսի Սիթիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսի գործակալը հայտնել է, որ ուելսցի պաշտպանը այս ամռանը չի պատրաստվում հեռանալ «Լիբերթի» մարզադաշտից:

Ուիլյամսի անունը կապվում է «Լիվերպուլի» հետ, որի ներկայիս մարզիչ Բրենդան Ռոջերսը լավ է ճանաչում ֆուտբոլիստին:

Սակայն ֆուտբոլիստի գործակալ Ջեյմի Մորալին հայտնել է, որ Ուիլյամսը երջանիկ է «Սուոնսիում», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա Լիգայում:

-Ես միայն կարող եմ ասել, որ Ուիլյամսը ցանկություն չունի լքել ակումբը: Մամուլում նրա հետ կապված տարբեր լուրեր են հայտնվել, սակայն դա ոչինչ չի նշանակում:

Էշլին միշտ նվիրված է եղել «Սուոնսիին»: Նա այստեղ է իր ընտանիքի հետ: Մրցաշրջանի մեծ մասը նա եղել է թիմի ավագ և այդ պատասխանատվությունը օգնել է նրան:

Եթե նա գրավել է մեծ ակումբների ուշադրությունը, ապա դա միայն լավ է, որովհետև նա ապացուցում է, որ շարունակում է զարգացնել իր որակները, ինչպես որ «Սուոնսին»,- South Wales Evening Post-ին տված հարցազրույցում ասել է Մորալին:

Հետաքրքիր փաստեր