• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Ուիլյամս. «Ոչնչից մեծ աղմուկ»

Էշլի Ուիլյամս և Ռոբին Վան Պերսի«Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսը հայտարարել է, որ դիտմամբ չի հարվածել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին:

Կիրակնօրյա խաղի ընթացքում Ուիլյամսը գնդակով հարվածեց վան Պերսիի գլխին, այն դեպքում, երբ խաղն արդեն ընդհատվել էր: Դրանից հետո վան Պերսին հարձակվեց մրցակցի վրա: Արդյունքում երկու խաղացողներն էլ դեղին քարտ ստացան:

Մինչդեռ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հավատացած է, որ Էշլին դիտմամբ է հարվածել: Ուիլյամսն իր հերթին այլ կարծիքի է:

-Սէր Ալեքսը կարծիքի իրավունք ունի, և ես հասկանում եմ, թե վան Պերսին ինչու էր այդքան բարկացել: Ես ընդամենը ցանկանում էի գնդակը հանել դաշտից, ոչ թե խփել նրա գլխին:

Էշլին խաղից հետո ցանկացել էր մոտենալ Ռոբիին և ներողություն խնդրել, սակայն նրան այդպես էլ չէր տեսել:

-Իմ կարծիքով այս դրվագի նշանակությունը չափազանցված է: Ոչնչից մեծ աղմուկ: Կրկնում եմ` չեմ ցանկացել հարվածել նրան,- ասել է Ուիլյամսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր