• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Քոուլը և Գարի Կեհիլը շարքից դուրս են եկել 2 շաբաթով

Գարի Կեհիլ, Էշլի ՔոուլՄոտակա երկու շաբաթում, եթե ոչ ավելին, «Չելսին» չի կարողանա օգտվել պաշտպաններ Էշլի Քոուլի և Գարի Կեհիլի ծառայություններից, ովքեր վնասվածքի պատճառով շարքից դուրս են եկել:

32-ամյա Քոուլը այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում «ազնվականների» մեկնարկային կազմում էր, սակայն դեռ առաջին խաղակեսում վնասելով ծնկատակի ջիլը՝ փոխարինվեց:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Էշլիի բացակայությունը կձգվի նվազագույնը երկու շաբաթ: Քոուլը բաց կթողնի Եվրոպա Լիգայում «Ռուբինի» հետ երկու հանդիպումները և Պրեմիեր Լիգայում «Սանդերլենդի» հետ հանդիպումը:

Ինչ վերաբերվում է Կեհիլին, ով չխաղաց «Յունայթեդի» հետ խաղում, ապա Ռաֆայել Բենիտեսի խոսքերով, նա բաց կթողնի նվազագույնը 15 օր: