• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էվանսը 3.5 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ջոննի Էվանս«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոննի Էվանսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Էվանսը «Յունայթեդի» սան է: 2007 թվականից սկսած նա անցկացրել է 141 հանդիպում: Անցած մրցաշրջանում, երբ նրան անընդհատ քննադատում էին, Էվանսը խոստովանեց, որ պետք է շատ աշխատի այստեղ մնալու համար:

Այս մրցաշրջանում 24-ամյա պաշտպանն ապացուցեց Սէր Ալեքս Ֆերգյուսոնին, որ համապատասխանում է ակումբի մակարդակին: Եվ ահա «մանկունյացիները» երկարաձգեցին պայմանագիրը մինչև 2016 թվականի ամառ:

-Ես ուրախ եմ, որ կնքեցի նոր պայմանագիր: Հպարտանում եմ, որ նման թոփ ակումբի ֆուտբոլիստ եմ: Չկա ավելի լավ զգացմունք, քան խաղալ այս ակումբում և հաղթել:

«Մանչեսթեր Յունայթեդն» հենց այն ակումբն է, որտեղ ցանկանում եմ խաղալ: Երջանիկ կլինեի անցկացնել ողջ կարիերաս հենց այս ակումբում,- ասել է Էվանսը: