• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էվանսն ու Ջոնսը վնասվածք են ստացել «Էվերթոնի» դեմ խաղի ժամանակ

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղացողներ՝ Ջոննի Էվանսն ու Ֆիլ Ջոնսը վնասվածք են ստացել «Ռեալի» դեմ խաղից առաջ: Նրանք ստիպված փոխարինվեցին «Էվերթոնի» դեմ խաղի ժամանակ (2:0):

Ջոնսը, որը ապաքինումից հետո դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում պաշտպանողական ոճի կիսապաշտպանի դիրքում, փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբին սրունքի մկանների վնասվածքի պատճառով:

Էվանսը նույնպես հարկադրված փոխարինվեց, բայց արդեն հանդիպման վերջում: Նա մկանների ջղաձգում ուներ: Մոտակա օրերս «Յունայթեդի» բժիշկներն ու մարզչական շտաբը կորոշի՝ արդյոք Ֆիլը Ջոննիի հետ կմեկնի Մադրիդ, թե ոչ:

-Ջոնսը հարված է ստացել սրունքի մկաններին, և մենք իրավիճակը կդիտարկենք:

Ջոննի Էվանսի մոտ առաջացել է որոշակի ջղաձգվածություն: Կարծում եմ՝ նրան չեն բավարարում մեկ-երկու հանդիպում լավագույն մարզավիճակի համար: Այս շաբաթվա կեսերին նա ընդամենը 45 րոպե է խաղացել իր երկրի հավաքականի կազմում: Տեսնենք, թե նա ինչպես կզգա վաղը,- հայտնել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր