• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» որոշել է Մոյեսի հնարավոր փոխարինողին

Դևիդ ՄոյեսԵթե «Էվերթոնին» չհաջողվի համոզել Դևիդ Մոյեսին նոր պայմանագիր կնքել, ապա ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը հնարավոր է դառնա 44-ամյա Վիտոր Պերեյրան, ով այժմ գլխավորում է «Պորտուն»:

Ե՜վ Մոյեսի, և՜ Պերեյրայի պայմանագրերը լրանում են այս ամռանը: «Իրիսկաների» նախագահ Բիլլ Քենրայթը պորտուգալացի մասնագետի մեծ երկրպագուն է: Պերեյրան հյուրի կարգավիճակով Ծննդյան տոներին ներկա է եղել «Էվերթոնի» խաղերից մեկին: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:

Ժամանակին Պերեյրան «Պորտուում» աշխատել է որպես Անդրե Վիլաշ-Բոաշի օգնական: Վերջինիս «Չելսի» տեղափոխվելուց հետո Պերեյրան գլխավորեց «Պորտուն»: Անցած մրցաշրջանում Վիտորի սաները հաղթեցին պորտուգալական առաջնությունում: Այս տարի նրանք ոչ մի պարտություն չեն կրել, սակայն 4 միավորով զիջում են առաջատար «Բենֆիկային»:

Ավելացնենք, որ «Էվերթոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով 11 տարի աշխատում է այստեղ, դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: