• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» չի պատրաստվում Բեյնսին վաճառել «Յունայթեդին»

Լեյթոն Բեյնս«Էվերթոնի» նախագահ Բիլլ Քենրայթը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին զգուշացրել է, որ չմտածի ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի տրանսֆերի մասին:

Խոսվում է, որ այս ամռանը Մոյեսի տրանսֆերային նպատակներից մեկը կլինի իր նախկին ֆուտբոլիստ Լեյթոն Բեյնսը: Սակայն մերսիսայդյան ակումբը չի ցանկանում վաճառել Բեյնսին և պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել 28-ամյա պաշտպանին:

-Լեյթոնը գործող պայմանագիր ունի ակումբի հետ և ես Դևիդին ասել եմ, որ չվերադառնա այս թեմային: Մենք դեռ նոր պայմանագիր չենք առաջարկել նրան, սակայն մոտակա օրերին կանենք դա,- Քենրայթի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Բեյնսին «Էվերթոնում» պահելու ցանկություն է հայտնել նաև նորանշանակ մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:

-Իմ կարծիքով, Լեյթոնը առաջնության վերջին մի քանի տարվա լավագույն ձախ պաշտպանն է և ես շատ ուրախ եմ նրա հետ աշխատելու համար: Այս թիմը տեղ է զբաղեցրել լավագույն վեցնյակում և վաստակել է հաղթողի համբավ: Ես չեմ կարող թույլ տալ, որ դա կորչի,- ասել է Մարտինեսը:

Քենրայթը նաև հերթական անգամ հայտնել է, որ Մարուան Ֆելայնին չի ցանկանում լքել իրենց:

Հետաքրքիր փաստեր