• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» պատրաստվում է պայքարել Էշլի Ուիլյամսին ձեռք բերելու համար

Էշլի Ուիլյամս«Էվերթոնը» պատրաստ է «Արսենալի» հետ պայքարել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսին ձեռք բերելու համար, հայտնում է Daily Mirror-ը:

Մի քանի շաբաթ առաջ մամուլը հայտնեց, որ 28-ամյա ուելսցու տեղափոխությունն «Էմիրեյթս» գրեթե որոշված է: Անգամ գումարի չափն էր նշվում, որը «կարապները» կստանան իրենց ավագի դիմաց. 8 մլն ֆունտ:

Սակայն Ուիլյամսին ձեռք բերելու մեջ շահագրգռված են ոչ միայն «զինագործները»: Աղբյուրի համաձայն, «Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կրկին ցանկանում է աշխատել Էշլիի հետ, ում հենց ինքն է 5 տարի առաջ բերել «Սուոնսի»:

Հավելենք, որ պաշտպանը նաև հետաքրքրում է իտալական «Նապոլիին», որի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը տպավորված էր Ուիլյամսի խաղով, երբ ժամանակավոր մարզում էր «Չելսին»:

Հետաքրքիր փաստեր