• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոն» – «Լիվերպուլ» (անոնս)

E-LՊրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա «Գուդիսոն Պարկում», ուր միմյանց կհանդիպեն երկու սկզբունքային մրցակիցներ «Էվերթոնը» և «Լիվերպուլը»:

Երկու ակումբներն էլ ընթացիկ մրցաշրջանում հաջող են մեկնարկել: «Լիվերպուլը» 23 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և առաջատար «Արսենալից» հետ է ընդամենը 2 միավորով: «Կարմիրները» հաջող են գործում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Պրեմիեր Լիգայի հարձակվողական լավագույն զույգը «Լիվերպուլում» է: Դանիել Սթարիջը և Լուիս Սուարեսը միասին խփել են 16 գնդակ՝ 2 գնդակ ավել, քան ողջ «Էվերթոնը»:

Ինչ վերաբերվում է Ռոբերտո Մարտինեսի թիմին, ապա «Էվերթոնը» 20 միավորով 5-ից 7-րդ տեղերը կիսում է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտտեհեմի» հետ: «Էվերթոնի» լավագույն ռմբարկու Ռոմելու Լուկակուն դարձել է 5 գոլի հեղինակ:

Հաղթանակը շատ կարևոր է կողմերի համար, քանի որ «Լիվերպուլը» հնարավորություն կունենա շրջանցել «Արսենալին», իսկ «Էվերթոնը»՝ բարելավել դիրքը:

Սակայն, անկախ մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորությունից, այս երկու մրցակիցների դիմակայությունը ամենադիտարժաններից է: Ակումբների տնային մարզադաշտերի հեռավորությունն ընդամենը մի քանի հարյուր մետր է:

Սա Լիվերպուլը ներկայացնող ակումբների 219-րդ հանդիպումն է: Ընդհանուր առմամբ դիմակայությունում ավելի ուժեղ են գտնվել «կարմիրները», ովքեր հաղթել են 85 խաղում: 67 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 66 խաղում հաղթել է «Էվերթոնը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր