• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոն» 2-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Էվերթոն - Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 30-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր 7-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Խաղն ընթացավ մերսիսայդցիների զգալի առավելությամբ: Խաղի հաշիվը 32-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Լեոն Օսմանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսում մրցավարը տանտերերին թողեց 10 ֆուտբոլիստով: Կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Սթիվեն Պիենարը: Նույնիսկ թվային առավելություն ունեցող մրցակցի դեմ «Էվերթոնը» արժանի պայքար մղեց և կարողացավ ոչ միայն անառիկ պահել դարպասը, այլ նաև խփել երկրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիցա Ելավիչը՝ 2:0:

«Էվերթոնը» հաղթեց 2:0 հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Լիվերպուլին» և «Արսենալին»:

Գոլեր. Օսման՝ 32ր, Ելավիչ՝ 90ր

Հեռացում. Պիենար՝ 61ր

Հետաքրքիր փաստեր