• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ընթացիկ մրցաշրջանում ամենաշատը վազել են «Բորնմուտի» ֆուտբոլիստները

fittest-teamԲրիտանական Sky Sports պարբերականը ներկայացրել և համեմատել է Պրեմեիր Լիգայի ակումբների մի շարք վիճակագրական ցուցանիշներ։ Հոդվածից հայտնի է դառնում, որ ընթացիկ մրցաշրջանում ամենաշատը վազել են «Բորնմուտի» ֆուտբոլիստները։ Երկրորդ տեղում «Տոտտենհեմն» է, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, իսկ լավագույն քառյակը եզրափակում են Յուրգեն Կլոպի սաները։

«Բորնմուտի» ֆուտբոլիստները 26 խաղում վազել են 3060․6 կմ, իսկ ամենավատ ցուցանիշ ունեցող «Աստոն Վիլլայի» համապատասխան արդյունքը 2750.8 կմ է։ Բիրմինգհեմյան ակումբը վերջինն է նաև մրցաշարային աղյուսակում։

Տեղ Թիմ Հեռավորություն  (կմ)
1 Բորնմուտ 3060.6
2 Տոտտենհեմ 3003.8
3 Վեստ Բրոմվիչ 2917.5
4 Լիվերպուլ 2910.2
5 Ման Յունայթեդ 2903
6 Վեստ Հեմ 2881.9
7 Լեսթեր Սիթի 2874.3
8 Արսենալ 2871.5
9 Սաութհեմպտոն 2863.6
10 Կրիստալ Փելես 2860.6
11 Ուոթֆորդ 2859.7
12 Սանդերլենդ 2858.8
13 Նյուքասլ 2854.5
14 Էվերթոն 2837.9
15 Նորվիչ Սիթի 2812.9
16 Սուոնսի Սիթի 2812.8
17 Չելսի 2802.7
18 Ման Սիթի 2795.5
19 Ստոկ Սիթի 2789.2
20 Աստոն Վիլլա 2750.8