• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թալ Բեն Հաիմը «ՔՊՌ»-ում

Թալ Բեն ՀաիմՊաշտպան Թալ Բեն Հաիմը ժամանել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» ստուգում անցնելու նպատակով: Այս մասին ասել է ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: Իսրայելցի ֆուտբոլիստը խաղացել է անգլիական մի շարք ակումբներում` «Բոլտոն», «Սանդերլենդ», «Վեստ Հեմ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի»:

Բեն Հաիմը օգոստոս ամսից ազատ գործակալ է: Վերջին պաշտոնական խաղը ֆուտբոլիստը անցկացրել է Իսրայելի ազգային հավաքականի կազմում Ռուսաստանի դեմ: 30-ամյա ֆուտբոլիստին սեպտեմբերին փորձում էր ձեռք բերել ճապոնական «Գուանչժոու» ակումբը, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեկան:

Իսկ հիմա Թալին հնարավորություն է ընձեռնվել ուժերը փորձել Պրեմիեր Լիգայի ետնապահ թիմում` «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:

-Նա լավ պաշտպան է և լավ մարդ` բնավորության լավ գծերով: Ֆիզիկական ուժը տեղն է, և ես հրավիրել եմ նրան մեզ հետ մարզվելու: Տեսնենք, ինչպես կընթանան մեր բանակցությունները առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր