• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թաունսենդը պատրաստ է մասնակցել «Էվերթոնի» դեմ խաղին

Անդրոս Թաունսենդ«Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդն ամբողջությամբ լուծել է առողջական խնդիրները և պատրաստ է մասնակցել «Էվերթոնի» դեմ առաջիկա խաղին:

Դեկտեմբերի կեսին Թաունսենդը ծնկի հատվածում վնասվածք ստացավ և այդ պահից չի մասնակցել ոչ մի խաղի: Սակայն այժմ Անգլիայի հավաքականի կիսապաշտպանն իրեն լավ է զգում և պատրաստ է օգնել «Տոտտենհեմին»:

-Մենք դրական ենք գնահատում Անդրոսի վիճակը և կարծում ենք, որ նա բոլոր շանսերը ունի մասնակցելու առաջիկա խաղին,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Թիմ Շերվուդը:

Շերվուդը նաև հայտնել է, որ «Էվերթոնի» դեմ խաղին պատրաստ կլինի նաև Մուսա Դեմբելեն, ով բաց թողեց «Հալլ Սիթիի» դեմ խաղը:

Հետաքրքիր փաստեր