• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը կարող է բաց թողնել երկու շաբաթ

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը կարող է բաց թողնել աշխարհի առաջնության որակավորման փուլի Անգլիայի հավաքականի վերջին երկու հանդիպումները` Չեռնոգորիայի և Լեհաստանի հավաքականների դեմ:

24-ամյա վինգերը որովայնի մկանների հետ խնդիրներ ունենալու պատճառով «Ստոկ Սիթիի» դեմ խաղում չէր հայտավորվել «զինագործների» կազմում: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ Ուոլկոտը մի քանի օրից կապաքինվի:

Սակայն բուժզննում անցնելուց հետո «Արսենալում» անհանգստանում են, որ Ուոլկոտի բացակայությունը կտևի երկու շաբաթ: Այսպիսով, Թեոն հաստատ բաց կթողնի «Վեստ Բրոմվիչի» դեմ Լիգայի գավաթի հանդիպումը, ինչպես նաև «Սուոնսի Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղը և, հնարավոր է, «Նապոիլիի» դեմ Չեմպիոնների Լիգայի հանդիպումը:

Ուոլկոտի բացակայությունը ոչ միայն Վենգերին կտխրեցնի, այլև Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին: «Երեք առյուծների» մարզիչը պատրաստվում է որակավորման փուլի վերջին հանդիպումներին և հույսը նաև դնում է Ուոլկոտի վրա: