• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը կխաղա «Աստոն Վիլլայի» դեմ

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը վստահ է, որ չնայած Անգլիայի հավաքականում ստացած վնասվածքի, կմասնակցի «Աստոն Վիլլայի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում:

 
24-ամյա Ուոլկոտին չհաջողվեց շոտլանդացիների հետ ընկերական խաղն ավարտին հասցնել: Թեոն ծնկի հատվածում ցավ զգալու պատճառով փոխարինվեց, սակայն չի կորցնում իր հույսը, որ մինչև Պրեմիեր Լիգայի առաջին տուրի մեկնարկը կվերականգնվի:

 
-Հույս ունեմ, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի: Ծունկս մի փոքր այտուցվել էր, և ես ստիպված էի խաղադաշտը լքել: Սակայն ես պատրաստ կլինեմ շաբաթ օրը կայանալիք խաղին,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

 
Բացի այդ, կիսապաշտպանը կիսվեց նաև այս մրցաշրջանի համար իր ակնկալիքներով:

 
-Բոլորը մի փոքր վախենում են մրցաշրջանի սկզբից, այնպես որ դա ամենակարևոր շրջանն է: Կարծում եմ, որ սա շատ կարևոր տարի կլինի «Արսենալի» համար,- ավելացրել է Ուոլկոտը:

Հետաքրքիր փաստեր