• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թերրին երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ

Ջոն Թերրի«Չելսիի» ավագ Ջոն Թերրին մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը «կապույտների» հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Թերրին վերադարձավ «Չելսիի» հիմնական կազմ, որտեղից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում: Թերրին արդարացրեց Ժոզե Մոուրինյոյի վստահությունն` ուժեղացնելով «Չելսիի» պաշտպանությունը:

Ջոնի նախորդ պայմանագիրը կլրանար արդեն հունիսին, և մրցաշրջանի ավարտից հետո «կապույտների» առաջին քայլն եղավ Թերրիի պայմանագրի երկարաձգումը: Էշլի Քոուլի և Ֆրենկ Լեմպարդի պայմանագրերի մասին դեռ խոսակցություն չկա:

«Չելսիի» կազմում 33-ամյա անգլիացին մասնակցել է 600-ից ավել հանդիպման, երեք անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթը և մեկ անգամ՝ Չեմպիոնների Լիգան: