«Նյու-Յորք Ռեդ Բուլզի» կիսապաշտպան Թիմ Կեհիլը ցանկանում է «ՄԼՍ»-ի մրցաշրջանի ավարտին տեղափոխվել «Էվերթոն»:
-Գիտեմ, որ շատ առաջարկներ կան: Ինձ շատ է դուր գալիս «ՄԼՍ»-ը, բայց ես ցանկանում եմ օգտագործել Պրեմիեր Լիգա վերադառնալու հնարավորությունը: Հուսով եմ ինձ կհաջողվի համաձայնության գալ «Էվերթոնի» հետ,- ասել է Կեհիլը:
Հիշեցնենք, որ Կեհիլը 2004-2011թթ.-ին հանդես է եկել «Էվերթոնում»: Մասնակցել է 226 խաղի, որոնցում խփել է 56 գնդակ: