• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմ Հովարդը երկարաձգել է պայմանագիրը «Էվերթոնի» հետ

Թիմ Հովարդ«Էվերթոնի» 35-ամյա դարպասապահ Թիմ Հովարդը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ:

Ամերիկացի դարպասապահն «Էվերթոնի» առաջին համարն է 2006թ-ից, երբ առաջին անգամ վարձակալությամբ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Այդ պահից Հովարդը մասնակցել է մոտ 300 հանդիպման:

Պրեմիեր Լիգայի 2008/09 մրցաշրջանում Հովարդը ռեկորդ սահմանեց՝ 16 խաղում դարպասն անառիկ պահելով: Ընթացիկ մրցաշրջանում Ֆիլ Ջագելկայի և Լեոն Օսմանի բացակայության դեպքում Հովարդը կրում է ավագի թևկապը:

Նշենք, որ Հովարդի նախորդ պայմանագիրը կլարանար միայն հաջորդ մրցաշրջանի ավարտին: Այս պարագայում նա «Էվերթոնում» հանդես կգա մինչև 2018թ-ը՝ իր 39 տարեկան հասակը: