• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմ Հովարդը Մոյեսի հեռանալուց հետո խնդիրներ չի ակնկալում

Թիմ Հովարդ«Էվերթոնի» դարպասապահ Թիմ Հովարդը պնդում է, որ ակումբը կշարունակի առաջընթաց գրանցել նույնիսկ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հեռանալուց հետո:

Ինչպես հայտնի է, հենց Մոյեսն է փոխարինելու Սէր Ալեքս Ֆերգյուսոնին «Մանչեսթեր Յունայթեդում»: Դևիդն իր նոր աշխատանքին կանցնի հենց ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ակնհայտ է, որ շոտլանդացի մասնագետի շնորհիվ է «Էվերթոնը» հաջողության հասել վերջին տարիներին: Սակայն Հովարդի կարծիքով ակումբը պետք է հաղթահարի նրա հեռանալը:

-Լսեք, չէ՞ որ սա փողոց է երկկողմանի երթևեկությամբ: Բոլորն ասում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հավատա Մոյեսին, նրան ժամանակ տա: Նույնն է նաև նոր մասնագետի դեպքում, ով կգլխավորի մեր ակումբը:

Մենք իսկապես ուժեղ անձնակազմ ենք, որը կազմված է որակյալ ֆուտբոլիստներից: Նոր մարզչի համար արդեն սեղանը գցված է, և ես չեմ կասկածում, որ եթե նա ուժեղ խառնվածք ունենա, ապա մենք ոչ մի խնդիր չենք ունենա,- հայտնել է Թիմը:

Ավելացնենք, որ «Էվերթոնի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում ֆավորիտ է համարվում «Ուիգանի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Daily Mirror