• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիմ Շերվուդ. «Ինձ ժամանակ է անհրաժեշտ»

Թիմ Շերվուդ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը կարծում է, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ակումբի ղեկավարությանը ցույց տա իր պրոֆեսիոնալությունը:

Չնայած որ Շերվուդը վատ չի կատարում իր գործն «Ուայթ Հարթ Լեյնում», սակայն դեռևս խոսվում է նրան փոխարինող հայտնի անունների մասին: Անձամբ Թիմը կարծում է, որ իրեն ժամանակ է պետք, ինչպես որ «Լիվերպուլը» ժամանակ տվեց Բրենդան Ռոջերսին:

-Մարդիկ սպասում են, թե մենք երբ ենք ձախողվելու, երբ ենք մի քանի անընդմեջ խաղերում պարտվելու, և ես չգիտեմ, թե ինչու: Կարծում եմ դա նրանից է, որ մարդիկ մտածում են, թե նորեկը չի կարող հաջողակ մարզիչ լինել:

«Լիվերպուլը» լավ օրինակ է: Նախորդ մրցաշրջանում նրանք զբաղեցրին յոթերորդ հորիզոնականը, սակայն հնարավորություն տվեցին Բրենդան Ռոջերսին: Այժմ նրանք արդեն երկրորդ տեղում են,- Շերվուդի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Հետաքրքիր փաստեր