• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմաս Վերմալենը կհեռանա «Արսենալից»

Թոմաս Վերմալեն«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը կարող է դառնալ այս ամռան ընթացքում լոնդոնյան ակումբի լուրջ կորուստներից մեկը:

Արսեն Վենգերի թիմից արդեն հեռացել է հիմնական կազմի աջ պաշտպան Բակարի Սանյան, ով նոր պայմանագրի հարցում չկարողանալով համաձայնության գալ «զինագործների» հետ՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Goal պարբերականի տվյալներով, այժմ ակումբից հեռանալու ճանապարհին է 28-ամյա Վերմալենը, ով նախորդ մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղի համար պայքարում զիջեց Պեր Մերտեզակերին և Լորան Կոսելնիին:

Հաղորդվում է, որ «Արսենալը» չի կանգնի Թոմասի ճանապարհին և նրան բաց կթողնի 8 մլն ֆունտով: Բելգիացի պաշտպանը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունը կօգտագործի, որպեսզի գրավի պոտենցիալ գնորդներին:

Որոշ լուրերի համաձայն, Վերմալենի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նապոլին»: Թոմասին վաճառելուց հետո Արսեն Վենգերը կզբաղվի պաշտպանության կենտրոնի ուժեղացմամբ:

Հետաքրքիր փաստեր