• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմ Քլևերլի. «Փոլ Սքոուլզը հրաշալի ֆուտբոլիստ է, որից ես շատ բան եմ սովորել»

Թոմ Քլևերլի«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին պատմել է իր տպավորությունների մասին Անգլիայի ազգային հավաքականում ցուցադրած իր խաղից: Բացի այդ նա խոսել է Փոլ Սքոուլզի մասին:

-Հանդես գալով Փոլի հետ «Յունայթեդի» կազմում և հետևելով նրա խաղին՝ ես շատ բան եմ սովորել: Սքոուլզը հրաշալի ֆուտբոլիստ է և հիանալի օրինակ ինձ համար: Տարիներ շարունակ Փոլը համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա ոչ միայն լավ կառավարում է գնդակը, այլև վտանգ է ներկայացնում մրցակցի համար:

Աշխարհի առաջնության առաջին խաղը, որ ես հիշում եմ, 1998 թվականին էր: Հիանալի հիշում եմ այդ օրը, երբ մյուսների հետ դիտում էի այդ հանդիպումը հեռուստացույցով: Փոլն այդ խաղում գոլ խփեց:

Հիասթափված եմ, որ չկարողացա գրավել Սան Մարինոյի դարպասը: Մինչդեռ ուրախ եմ, որ կա մեկն, ումից կարող եմ սովորել,- հայտնել է Քլևերլին: Goal.com

Հետաքրքիր փաստեր