• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոնի Ֆերնանդեսը կարող է վաճառել «Քուինս Պարկ Ռեյնջերսը»

Թոնի Ֆերնանդես«Քուինս Պարկ Ռեյնջերսի» սեփականատեր Թոնի Ֆերնանդեսը հայտնել է, որ կլքի ակումբը, եթե չկարողանա շտկել իրավիճակը:

Արդեն երկրորդ տարին է՝ Ֆերնանդեսը մեծ գումարներ է ներդնում ակումբում, սակայն արդյունքը դեռ չկա: Անցած մրցաշրջանում «ՔՊՌ»-ը հրաշքով մնաց Պրեմիեր Լիգայում, և այս տարի էլ ակումբը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:

Անգլիայի գավաթի շրջանակներում շաբաթ օրը կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերս»-«Միլթոն» խաղում Ֆերնանդեսի ակումբը պարտվեց 2:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Ակումբի սեփականատերը ակնարկել է, որ հնարավոր է՝ ինքն է հենց անհաջողությունների պատճառը:

-Շատ երկրպագուներ են հարձակվում ինձ վրա: Սակայն ես ամբողջ ուժով ջանում եմ: Արդեն ասել եմ, որ չեմ դադարի փորձել:

Բազմիցս ասել եմ, որ վերցնում եմ պատասխանատվությունն ինձ վրա և պատասխան կտամ: Պետք է պահպանել ճիշտ վերաբերմունքը: Եթե չկարողանամ շտկել իրավիճակը, ապա առաջինը կհեռանամ,- հայտնել է Ֆերնանդեսը թվիթերում:

Հետաքրքիր փաստեր