• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է անգլիական ակումբների համար դժվար Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է անգլիական ակումբների համար Չեմպիոնների Լիգայում հաջողության չհասնելու պատճառը։

Վերջին երկու մրցաշրջաններում Չեմպիոնների Լիգայի իր առաջին խաղին պատրաստվում «կարմիր սատանաների» մարզիչը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայում առկա բարձր մրցակցությունը և ձմեռային դադարի բացակայությունն անգլիական ակումբների համար բարդ իրավիճակ է ստեղծում, ի տարբերություն Եվրոպայի մյուս ակումբների։

֊Մենք պետք է ընդունենք, որ տարբերություն կա երկրների միջև և դրանում ոչինչ չենք կարող անել։

Կարող եմ միայն ասել, որ նախորդ մրցաշրջանի վերջին ամսում «Ռեալը» Լա Լիգայում խաղաց երկրորդ կազմով։ Նրանք կարողացան իրենց դա թույլ տալ, ինչի շնորհիվ էլ դուրս եկան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ «Յուվենտուսը» Սերիա Ա֊ում չեմպիոն դարձավ առաջնության ավարտից 3 ամիս առաջ։

Անգլիական ակումբների համար նման բան հնարավոր չէ, քանի որ այստեղ բարձր մրցակցությունը պահպանվում է մինչև վերջին օրը։ Բացի այդ, այստեղ չկա ձմեռային դադար։

Մյուս առաջնությունները ձմռանը գնում են հանգստի։ Դա մեծ նշանակություն ունի։ Իսկ Անգլիայում չկա այդպիսի բան։ Շատ անգամ մենք ստիպված ենք եղել խաղալ եվրոպական կարևոր խաղից երկու օր առաջ, այն դեպքում, երբ մյուս ակումբները կարգավորում են իրենց խաղացանկը։ Օրինակ, «Բենֆիկան» Պորտուգալիայում խաղում է ուրբաթ օրը, այդպես է Իտալիայում, ՊՍԺ֊ն խաղում է ուրբաթ օրը,֊ ասել է Մոուրինյոն։ The Telegraph

Հետաքրքիր փաստեր