• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն ընտրեց Կուրտուային

Տիբո Կուրտուա«Բերնլիի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում «Չելսիի» դարպասը կպաշտպանի Տիբո Կուրտուան:

The Telegraph պարբերականի հաղորդմամբ, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միայն կիրակի օրն է հայտնել իր ֆուտբոլիստներին, որ ընտրել է Կուրտուային: Երիտասարդ բելգիացին «ազնվականների» առաջին համարը դառնալու հնարավորություն է ստացել:

Այս որոշումը կարող է ազդել Պետր Չեխի կարգավիճակի վրա, ով վերջին 10 տարիների ընթացքում «Չելսիի» անփոխարինելի դարպասապահն էր: Չի բացառվում, որ փորձառու դարպասապահը կնախընտրի փոխել ակումբը:

32-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մոնակոն» և «Ռեալը»: Աղբյուրի հաղորդմամբ, Ժոզեն Տիբոյին թույլ կտա որոշ ժամանակ պաշտպանել դարպասը:

-Իմ առաջին համարը կլինի իմ առաջին համարը: Դա ընդմիշտ չէ, քանի որ ես չեմ կարող սպանել մրցակցությունը: Ես չեմ կարող ինչ որ մեկի առջև փակել թիմի դռները: Չեմ կարող նաև որևէ մեկին երաշխիք տալ, որ նա անկախ ամեն ինչից կլինի հիմնական կազմում,- ասել է Մոուրինյոն:

Հետաքրքիր փաստեր