• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն ոչ-ոքի արդյունքի համար մեղադրում է Յան Վերտոնգենին

Յան Վերտոնգեն Ֆերնոնդո ՏորրեսՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Տոտտենհեմի» հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է հակառակորդի պաշտպան Յան Վերտոնգենին:

Երկրորդ խաղակեսում, երբ Խուան Մատան հայտնվեց խաղադաշտում, «կապույտները» կարողացան հավասարեցնել հաշիվը և սկսեցին ավելի վստահ գործել: Սակայն խաղավարտից 10 րոպե առաջ Վերտոնգենի հետ վիճաբանության համար երկրորդ դեղին քարտը ստացավ Ֆերնանդո Տորրեսը և «Չելսիին» թողեց 10 ֆուտբոլիստներով:

Մոուրինյոյի կարծիքով, բելգիացի պաշտպանը ողջ խաղի ընթացքում սադրել է Տորրեսին, իսկ Տորրեսի հեռացում ազդել է խաղի ելքի վրա:

-Ես չեմ կարծում, որ ոչ-ոքին արդարացի արդյունք էր: Նրանք լավ էին խաղում առաջին խաղակեսում, սակայն շատ ուժեղ չէին և ստեղծած վտանգավոր պահերն էլ շատ չէին:

Երկրորդ խաղակեսում միայն մեկ թիմ էր խաղում և դա «Տոտտենհեմը» չէր: Մենք շատ ավելի ուժեղ էինք մինչ այն պահը, երբ մրցավարը կոպիտ սխալ գործեց, ինչն էլ ազդեց խաղի ելքի վրա:

Մեղավորը մրցավարը չէր, մեղավորը Վերտոնգենն էր: Նա ձևացրեց, թե Տորրեսը հարվածել է իրեն: Ցավոք մրցավարը հավատաց նրան,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

Հետաքրքիր փաստեր