• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Մոյեսը հաջողությունների կհասնի «Յունայթեդում»

Դևիդ Մոյես, Ժոզե Մոուրինյո«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Դևիդ Մոյեսը հաջողությունների կհասնի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Մոուրինյոն համարվում էր Սէր Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինող հավանական թեկնածուներից: Սակայն 71-ամյա շոտլանդացին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, ընտրեց Դևիդ Մոյեսին: Մոուրինյոն առաջիններից էր, ով ողջունեց այդ ընտրությունը:

-Երբ Սէր Ալեքսը զանգեց ինձ և հայտնեց կարիրեան ավարտելու իր որոշման մասին, ես անակնկալի եկա: Միաժամանակ ես ուրախ էի զգալ նրա էմոցիաները և հպարտությունն այդպիսի փառահեղ կարիերայից:

Իմ և, կարծում եմ բոլոր մարզիչների համար ծանր կլինի մեկնել «Օլդ Թրաֆորդ» և խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ՝ իմանալով որ այլևս այնտեղ չէ Սէր Ալեքսը:

Կարծում եմ՝ Մոյեսը հիանալի ընտրություն էր: Ինձ նա դուր է գալիս որպես մարդ և որպես մարզիչ: Ես վստահ եմ, որ ակումբը կաջակցի նրան:

Ես Սէր Ալեքսին մաղթում եմ ուրախ կյանք, իսկ Մոյեսին՝ հաջողակ կարիերա «Օլդ Թրաֆորդում»,- Մոուրինյոի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պորտուգալացի մարզիչը նաև հերթական անգամ ակնարկել է «Չելսի» իր վերադարձի մասին:

-Ֆերգյուսոնը իմ լավ ընկերն է, իսկ իմ լավ ընկերները գիտեն, թե որ ակումբը կմարզեմ, երբ ավարտեմ իմ աշխատանքը «Ռեալում»: Կգնա՞մ արդյոք Ֆերգյուսոնի վերջին խաղին: Ո՛չ, հաստատ չեմ գնա: Չեմ ուզում արտասվել,- ավելացրել է Ժոզեն:

Հետաքրքիր փաստեր