• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ «Չելսին» դուրս կգա հաջորդ փուլ

Ժոզե ՄոուրինյոՉեմպիոնների Լիգայում «Ստյաուայի» դեմ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (0:4) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ հավատում է խմբային փուլից իր թիմի դուրս գալուն:

«Կապույտները» խմբային փուլում իրենց ելույթները սկսեցին «Բազելից» կրած սենսացիոն պարտությամբ: Սակայն երեկ Մոուրիյոյի սաները վստահ հաղթանակ տարան Բուխարեստում:

«Չելսին» առջևում դեռ երկու որոշիչ խաղ ունի խմբի առաջատար «Շալկե-04»-ի հետ, որն այս պահին 6 միավոր ունի: Մոուրինյոն վստահ է, որ իր թիմի համար ամեն ինչ շատ հաջող կստացվի:

-Վստահ եմ, որ դուրս կգանք հաջորդ փուլ: Այս արդյունքը շատ կարևոր էր, քանի որ եթե չհաղթեինք, ապա մեր վրա ճնշումը շատ մեծ կլիներ: Պետք է հաղթել նաև մյուս խաղերում:

Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք՝ գրագետ և դիտարժան: Մեզնից պահանջվում էր հաղթանակ և մենք արեցինք դա,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր