• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն ցանկանում Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում հանդիպել Դրոգբային

Ժոզե Մոուրինյոն Դիդիե Դրոգբա«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ցանկանում է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում հանդիպել Դիդիե Դրոգբայի «Գալաթասարային»:

Կոտ դը Իվուարի ազգային հերոսը 8 տարի պաշտպանել է լոնդոնյան ակումբի գույները: 2012թ-ի մայիսին Դրոգբան «կապույտներին» պարգեց Չեմպիոնների Լիգայի գավաթ:

Այժմ 35-ամյա իվուարցին հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում», որը, ինչպես և «Չելսին», Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:

-Նա արժանի է վերադառնալ «Ստեմֆորդ Բրիջ»: Այո, «Գալաթասարայի» դեմ դժվար կլինի, սակայն ես ցանկանում եմ, որ Դիդիեն գա այստեղ և զգա այն, ինչ ես եմ զգացել՝ վերադառնալով այստեղ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր