• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո․ «Մենք տեսանք Տորրեսի լավագույն խաղը»

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Սիթիի» դեմ տարած հաղթանակը հնարավոր եղավ Ֆերնանդո Տորրեսի փայլուն խաղի շնորհիվ:

Սկսելով խաղն անհավանական վրիպումով՝ այնուհետև Տորրեսը գոլային փոխանցում կատարեց Անդրե Շյուրլեին, իսկ խաղի վերջին րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը:

-Ձեզ հաջողություն է պետք, որպեսզի հաղթեք այսպիսի խաղում: Մենք մի խաղ խաղացինք, որը շատ կարևոր էր մեզ համար: Մենք հաղթեցինք, երևի Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբին:

Ինչ վերաբերվում է Տորրեսին, ապա ամեն ինչ սկսվեց, երբ նա բաց թողեց գոլ խփելու նպաստավոր պահը: Դրանից հետո մենք տեսանք լավագույն Տորրեսին, և նա մինչև վերջին պահը հավատում էր, որ գոլ է խփելու: Նա անհավանական աշխատանք կատարեց թիմի համար:

Ես գոհ եմ մեր խաղից, և որ հաջողությունը ժպտած մեզ: Այս հաղթանակից հետո դրական էմոցիաները կավելանան,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: